Ղազախստանում ռազմական ինքնաթիռի վթարման վայրից տեսանյութ է հրապարակվել

19:23 • 13.03.21

Տեսանյութ է հրապարակվել «ԱՆ-26» ռազմական ինքնաթիռի վթարման վայրից, որը ենթադրաբար պատկանում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Կադրերում երևում է, որ վթարի վայրում արդեն աշխատում են փրկարարական ծառայությունները: Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունում, ինքնաթիռի մոտ Ալմաթիի առողջապահության վարչության շտապօգնության տասը թիմ կա: Ներկա են նաև հրշեջներ, որոնց հաջողվել է մարել ինքնաթիռի կրակը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ղազախստանի Ալմաթի քաղաքում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել «ԱՆ-26» ռազմական ինքնաթիռը: Վթարի հետևանքով կա 4 զոհ, 2 վիրավոր։