Նախագահականում տեղի ունեցավ Արմեն Սարգսյան–Նիկոլ Փաշինյան հանդիպումը․ ոստիկանությունը, ուժ կիրառելով, թույլ չտվեց քաղաքացիներին մոտենալ նախագահական նստավայրին (տեսանյութ)
16:51
Նախագահականում տեղի ունցավ Արմեն Սարգսյան–Նիկոլ Փաշինյան հանդիպումը, այդ ընթացքում ոստիկանությունը, ուժ կիրառելով, թույլ չտվեց քաղաքացիներին մոտենալ նախագահական նստավայրին։
15։57
Այս պահին հրմշտոց է տեղի ունենում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկաններն ուժի կիրառմամբ փորձում են բերման ենթարկել քաղաքացիներին:
Քաղաքացիները շարունակում են «Նիկոլ, դավաճան» վանկարկումները:
Ակցիայի մասնակցներից մեկը նշեց, որ հրմշտոցի ժամանակ ոստիկաններից մեկը խփել է իրեն, և քաղաքացի կա, որին վրաերթի են ենթարկել:
14։ 58
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց։ Նրանք ցանկանում են խոչընդոտել Փաշինյանի մուտքը շենք։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը պետք է հանդիպի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր քաղաքացիները նույն նպատակով հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք նշեցին, որ Փաշինյանը հանդիպումից մեկ ժամ շուտ է մտել շենք, իսկ այն շրջապատել է ոստիկանական մեծաթիվ ուժերով՝ ցուցարարներից պաշտպանվելու համար։










