ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհրդում Ռուսաստանի մասին հրապարակումից հետո «իսկական պատերազմ» է սկսվել
ՆԱՏՕ-ին առընթեր ամերիկյան Ատլանտյան խորհրդում «իսկական պատերազմ» է սկսվել Ռուսաստանի մասին հրապարակումից հետո: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով Politico պարբերականին:
Կազմակերպության գրեթե 2 տասնյակ աշխատակիցներ և թոշակառուներ հանդես են եկել հայտարարությամբ, որով դատապարտել են իրենց 2 գործընկերներին մի հոդվածի համար, որն իրենք համարել են ռուսամետ: Հոդվածի հեղինակները Էմմա Էշֆորդն ու Մեթյու Բերրոուզն են, որոնք Վաշինգտոնին կոչ են արել Ռուսաստանի հարցում չկենտրոնանալ մարդու իրավունքների ուղղությամբ, այլ ուշադրություն դարձնել անդրօվկիանոսյան տերության հետ շփումների պրագմատիկ հարցերին:
Նշվում է, որ Ատլանտյան խորհրդին մեղադրում են հրապարակման պատվերով լինելու մեջ: Ըստ մեղադրանքների՝ հոդվածը ֆինանսավորվել է Չարլզ Կոխի հիմնադրամի կողմից, որն ավելի վաղ կենտրոնին տրամադրել էր մեծ դրամաշնորհ:
«Հոդվածը հիմնված է կեղ ենթադրության վրա, որ մարդու իրավունքներն ու ազգային շահերն ամբողջությամբ բաժանված են, և որ Ռուսաստանի հարցում ԱՄՆ քաղաքականությունը հիմնականում եղել է և մնում է հիմնված մարդու իրավունքների խնդիրների վրա: Փաստացի, նախկին և ներկայիս վարչախմբերը փորձել են ինտեգրել մեր արժեքներն ու այլ ազգային շահեր: Մենք՝ ներքոստորագրյալներս, չենք միանում զեկույցին»,- նշվում է հոդվածի հետ չհամաձայնած 22 անձի կողմից արված հայտարարությունում:
Նրանց թվում են Ռուսաստանի նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն, Ուզբեկստանի և Ուկրաինայի դիվանագիտական առաքելության նախկին ղեկավար Ջոն Հերբստը, Լեհաստանում նախկին դեսպան և պետքարտուղարի նախկին օգնական Դենիել Ֆրիդը: Հրապարակման հեղինակներից մեկը Politico-ին անանուն կերպով հայտնել է, որ հրապարակումը կարող է «խարխլել ռուսական հարցով Ատլանտյան խորհրդի որոշ հրապարակումների նկատմամբ»:










