Ղազախստանում ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 2 մարդ (տեսանյութ)
Ղազախստանի Ալմաթիի օդանավակայանում «ԱՆ-26» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, գրում է Reuters-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը պատկանել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանապահ ծառայությանը և վթարի է ենթարկվել վայրէջքի պահին՝ թռիչքուղու վերջում:
Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը վթարի ենթարկվելուց հետո շրջվել է: Ավիաաղետի հետևանքով բռնված հրդեհը տեսանելի է մոտակա մայրուղուց:
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է վեց մարդ: Անձնակազմի 2 ողջ մնացած անդամները տեղափոխվել են հիվանդանոց, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ղազախստանի Ալմաթի քաղաքում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել «ԱՆ-26» ռազմական ինքնաթիռը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










