Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների դեպքերի թիվը 1 օրում ավելացել է ավելի քան 85 հազարով. RT
Անցած 1 օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների դեպքերի թիվն ավելացել է 85 663-ով՝ հասնելով 11 363 380-ի: Այս մասին հայտնում է RT-ն:
Ինչպես հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ մահվան դեպքերի ընդհանուր թիվը 275 105 է:
Համավարակի սկզբից ի վեր երկրում ապաքինվել է ավելի քան 10 միլիոն պացիենտ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 467 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Նշվում է, որ ամբողջ աշխարհում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 467 362 դեպք:
Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման 118 268 575 դեպք:










