«Ժողովրդի ծառա» կուսակցությունում պատասխանել են Զելենսկիի երկրորդ ժամկետի մասին հարցին
«Ժողովրդի ծառա» կուսակցությունը կխնդրի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին նախագահի պաշտոնում առաջադրվել երկրորդ անգամ: Այս մասին հայտարարել է քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Այսպիսով, կուսակցության համագումարի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում լրագրողները հարցրել են, թե արդյո՞ք կուսակցության ղեկավար Ալեքսանդր Կորնիենկոն և խմբակցության ղեկավար Արախամիան տեղյակ են`Զելենսկին առաջադրվելու է երկրորդ նախագահական ժամկետին, թե՞ ոչ:
«Ամբողջ աշխարհում կա միայն մեկ մարդ, ով հաստատ կպատասխանի այս հարցին. դա Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին է: Մենք կարող ենք գուշակել և եզրակացնել մնացածը: Հետևաբար, կարծում եմ, որ ժամանակը կգա, և նա կպատասխանի ամբողջ Ուկրաինային»,- պատասխանել է Կորնիենկոն:
Սակայն Արախամիան ավելացրել է, որ քաղաքական ուժը այդ մասին կխնդրի Զելենսկիին: «Բայց մենք կխնդրենք նրան առաջադրվել երկրորդ ժամկետին»,-ասել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը:










