«Վտանգավոր մոլորություն»․ բրիտանացի աստղաֆիզիկոսը քննադատել է Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու պլանները

14:05 • 14.03.21

Բրիտանացի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը քննադատել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի` Մարսը բնակեցնելու գաղափարը՝ այն անվանելով «վտանգավոր մոլորություն»:

«Մարսի վրա ապրելն ավելի լավ չէ, քան Հարավային բևեռում կամ Էվերեստի գագաթին ապրելը», - գիտնականի խոսքը մեջբերում է Sky News գործակալությունը:

Մեկ ուրիշ աստղաֆիզիկոս Նիլ Դեգրաս Թայսոնը, իր հերթին, ընդգծել է, որ Մարսի վրա հարմարավետ ապրելու համար մարդիկ ստիպված կլինեն այնտեղ անհրաժեշտ պայմաններ ստեղծել, այսինքն՝ «Կարմիր մոլորակը վերածել երկրի»:

Հիշեցնենք, որ ամերիկացի գործարար և SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը խոստացել է մինչև 2050 թվականը Մարս ուղարկել մոտ մեկ միլիոն մարդ: