Բրազիլիայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ավելի քան 277 000 մարդ է մահացել․ RT

06:17 • 14.03.21

Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 11 439 558-ի, հաղորդում է RT-ն:

Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 76 178 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 277 102 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: