Մեծ Բրիտանիան մտադիր է կիբերտարածությունում զարգացնել իր ռազմական ներուժը, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու հնարավոր հակառակորդներին․ Բորիս Ջոնսոն

03:41 • 14.03.21

Մեծ Բրիտանիան մտադիր է կիբերտարածությունում զարգացնել իր ռազմական ներուժը, որպեսզի հնարավորություն ունենա դիմակայելու հնարավոր հակառակորդներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Թվային հնարավորությունները հեղափոխական փոփոխություններ են կատարում մեր կենսակերպում ու պատերազմի տեխնոլոգիաներում, ինչպես դա 100 տարի առաջ արեց ավիացիան։ Մեզ անհրաժեշտ է մեր սեփական կիբերնետիկ ներուժը ստեղծել, որպեսզի կարողանանք լիարժեք օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից։ Մենք պետք է նաև երաշխավորված լինենք, որ ի վիճակի կլինենք խափանել բոլոր նրանց պլանները, որոնք մտադիր են կիբերնետիկ հնարավորություններն օգտագործել մեզ վրա հարձակվելու և մեր կյանքը փոխելու համար»,- հայտարարել է Ջոնսոնը։