Պարսից ծոցի երկրներում հզոր ավազամրրիկ է (տեսանյութ)

23:08 • 14.03.21

Պարսից ծոցի երկրները, այդ թվում՝ Կատարը և Սաուդյան Արաբիան, պատվել են ուժեղ ավազամրրիկով:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ուրբաթ երեկոյան հանկարծակիորեն ուժեղ տապ է հաստատվել տարածաշրջանում, որը բնորոշ չէ այս ժամանակահատվածի համար: Այնուհետև ուժեղ քամի է սկսվել:

Քամու հետևանքով ավազի և փոշու հսկայական ամպեր են հայտնվել երկինքում՝ տեսանելիությունը նվազեցնելով մինչև մի քանի մետրի: Փոշին և ավազը պատել են շենքերն ու մեքենաները, ինչպես նաև պատուհանի անցքերից ներթափանցել են տներ:

Նշվում է, որ ավազահողմն իր հետ ցուրտ հոսանքներ է բերել: Կատարի մայրաքաղաք Դոհայում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 16 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Հանգստյան օրերին վատ եղանակային պայմանների պատճառով նվազեցվել է քաղաքացիական և ռազմական ավիացիայի ակտիվությունը: