«Ինչո՞ւ Մեգանը հեռացավ Բուկինգհեմյան պալատից»․ Charlie Hebdo-ն ներկայացրել է Էլիզաբեթ 2-րդի և Մեգան Մարքլի աղմկահարույց ծաղրանկարը, որտեղ թագուհին ծնկել է Մարքլի պարանոցին (լուսանկարներ)

10:23 • 15.03.21

Charlie Hebdo ֆրանսիական երգիծական ամսագիրը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի ծաղրանկարը, որը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել:

Ինչպես նշում է Mirror-ը, այս շաբաթ հրապարակված ծաղրանկարն անդրադարձ է հաղորդավարուհի  արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Օփրա Ուինֆրիին տված աղմկահարույց հարցազրույցին։

Ծաղրանկարում թագուհին ծնկել է Մարքլի պարանոցին, ինչը հղում է նախորդ տարի աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանությանը. սպիտակամորթ ոստիկանը այնքան էլ սեղմած պահել Ֆլոյդի պարանոցը, մինչև որ վերջինս շնչահեղձ էր եղել:

«Ինչո՞ւ Մեգանը հեռացավ Բուկինգհեմյան պալատից» գրված է ծաղրանկարի վրա, որին ի պատասխան Մարքլի կերպարն ասում է․ «Քանի որ այլևս չէի կարողանում շնչել»։ Պարբերականը հիշեցնում է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը միևնույն տողերն արտաբերել էր իր մահից վայրկյաններ առաջ, երբ ոստիկանը ծնկել էր իր պարանոցին։

Charlie Hebdo-ի ծաղրանկարը խիստ քննադատվել է․ շատերի խոսքով՝ երգիծական ամսագիրը Ֆլոյդի մահն օգտագործում է գումար վաստակելու համար։

«Ֆրանսիական ամսագիրը ծիծաղում է Ֆլոյդի մահվան վրա, ծիծաղում է Մեգան Մարքլի վրա: Այս ամսագիրը հայտնի է իր ռասիստական, վիրավորական վերաբերմունքով։ Այն պետք է փակել»,- գրել է օգտատերերից մեկը։

Հիշեցնենք՝ Մեգան Մարքլը, որը թագավորական ընտանիքի առաջին խառնածին անդամն է, երկժամյա հարցազրույցում մի շարք մանրամասներ էր ներկայացրել այն ժամանակից, երբ իարքայազն Հարիի հետ ամուսնանալուց հետո բնակվել է Մեծ Բրիտանիայում: Հարցազրույցի ժամանակ Մեգանն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են հոգեկան առողջությունը, ինքնասպանությունը, ռասիզմը: 

Մեգան Մարքլը նաև խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:

Նշենք՝ 2021 թվականի փետրվարին Բուկինգհեմյան պալատը հաստատել էր Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: Այժմ զույգը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին: Մարքլը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ աղջկա է սպասում:

Derek Chauvin Receives New Charge In Death Of George Floyd - EssenceThe latest cartoon on the French satire magazine Charlie Hebdo's front page titled 'Why Meghan quit Buckingham' depicts the Queen kneeling on Meghan Markle's neck as the Duchess says 'because I couldn't breathe anymore', drawing comparisons to the death of George Floyd while in police custody in Minneapolis, Minnesota, last May