Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թիվն ավելի շատ է, քան ներկայացնում է Պենտագոնը. The New York Times
Աֆղանստանի տարածքում շուրջ 3,5 հազար ԱՄՆ զինծառայող է տեղակայված, մինչդեռ ըստ պաշտոնական տվյալների՝ նրանց թիվն ընդամենը 2,5 հազար է, գրում է The New York Times-ը:
Մասնավորապես, գործակալության ԱՄՆ-ի, Եվրոպայի և Աֆղանստանի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ ամերիկացի զինվորականներից շուրջ հազարը ոչ պաշտոնապես գտնվում են նշված երկրում:
Բացի այդ, հրատարակությունը համոզված է, որ արտերկրում տեղակայված ամերիկյան զինված ուժերի իրական ծավալը թաքցնելը Պենտագոնի համար սովորական պրակտիկա է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկյան զորքերի թիվը Աֆղանստանում և Իրաքում կրճատվել էր՝ հասնելով 2,5 հազար մարդու:










