Ավազամրրիկի պատճառով Պեկինի օդանավակայաններում ավելի քան 420 թռիչք է չեղարկվել
Պեկինի օդանավակայանները ավազամրրիկի պատճառով ստիպված են եղել չեղարկել 428 չվերթ: Այս մասին տեղեկացնում է News164 պորտալը:
Պորտալի տվյալներով՝ այսօր մայրաքաղաքի օդանավակայաններում պետք է տեղի ունենար 1141 թռիչք, որոնցից 247-ն արդեն չեղյալ են հայտարարվել: Միևնույն ժամանակ, նախատեսված 846-ից 181 չվերթ չեղարկվել է Դասին միջազգային օդանավակայանում:
Ավազամրրիկը հանգեցրել է նաև քաղաքի ներսում տրանսպորտային կապերի հետ խնդիրների: Պեկինի ճանապարհներին խցանումներ են, քաղաքում տեսանելիությունը չի գերազանցում 100 մետրը:
Ըստ Պեկինի շրջակա միջավայրի թեստավորման կենտրոնի մասնագետների՝ փոքր մասնիկների PM 10 կոնցենտրացիան քաղաքի կենտրոնական շրջաններում հասնում է գրեթե 10 000 միկրոգրամ/խորանարդ մետրի, մինչդեռ թույլատրելի մակարդակը 50 միկրոգրամ/խորանարդ մետր է:
Օդերևութաբանները կարծում են, որ ավազամրրիկը կհասնի նաև Չինաստանի հյուսիսային այլ շրջաններ, մասնավորապես Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզ, Տյանցզին, Խեյլունցզյան, Շենսի, Շանսի և Հեբեյ:










