Մոնղոլիայում ավազամրրիկի հետևանքով 6 մարդ է զոհվել, ավելի քան 80-ն անհետ կորել է

10:45 • 15.03.21

Մոնղոլիայում ավազամրրիկի պատճառով 6 մարդ է զոհվել, ավելի քան 80-ն անհետ կորել է: Այս մասին մարտի 15-ին հաղորդել է CGTN հեռուստաալիքը՝ հղում տալով երկրի արտակարգ իրավիճակների վարչությանը:

Պարզաբանվում է, որ զոհվածների մեջ են 5 հովիվ և 1 երեխա: Տեղեկություն էր ստացվել նաև 548 անհետ կորածի մասին: Արդեն հայտնաբերվել է 467 մարդ, ներկայում փրկարարները որոնում են 81 մարդու:

Հեռուստաալիքի տվյալներով՝  Մոնղոլիայի արևմուտքի որոշ շրջաններում ավազամրրիկի հետևանքով մեծ մասշտաբով հոսանքազրկումներ են տեղի ունենում: