Սիրիայում զինված հակամարտության ընթացքում 112 ռուս զինծառայող է զոհվել

13:02 • 15.03.21

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը հայտնել է, որ Սիրիայում զինված հակամարտության ընթացքում 112 ռուս զինծառայող է զոհվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նշելով՝ պաշտոնյան այս մասին հայտարարել է Պետդումայի առողջապահության կոմիտեի կլոր սեղանի ժամանակ:

«Սիրիայում սպանվել է 112 ռուս զինծառայող»,- հայտարարել է Կրասովը:

Նշվում է՝ միջոցառումը նվիրված է եղել ռազմական բժշկությանը:

Սիրիայում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդուժի խմբավորումը, ժամանակավոր կազմավորում (խումբ) է, կամ զորամաս, որը ստեղծվել է 2015 թ. սեպտեմբերի 30-ին՝ Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում անցկացնելու համար՝ ի պաշտպանություն Սիրիայի պետական բանակի՝ ընդդեմ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության մղվող պատերազմում։