ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվն իրականում ավելի շատ է, քանի ներկայացվել է. The Wall Street Journal
ԱՄՆ մի շարք նահանգներում վերահաշվարկի ժամանակ հայտնի է դարձել կորոնավիրուսից մահացության դեպքերի ավելի մեծ քանակի մասին, որոնք նախկինում չեն գրանցվել վիճակագրության անցկացման նոր մոտեցման պատճառով, հայտնում է The Wall Street Journal-ը:
Մասնավորապես, փետրվարին Օհայո նահանգում բացահայտվել է ևս 4000, իսկ Ինդիանայում՝ 1500 մահվան դեպք, որոնք նախկինում չեն ներկայացվել: Վերահաշվարկ է կատարվել նաև Ռոդ Այլենդ, Վիրջինիա և Մինեսոտա նահանգներում:
Նշվում է՝ ցուցանիշների անճշտությունը կապված է այն համակարգի թերացման հետ, որը երկրներն օգտագործում են ներպետական վիճակագրությունը հրապարակելու համար: Վերջինս աշխատում է իրական ժամանակի ռեժիմով, որի պատճառով հաշվի չեն առնվում կորոնավիրուսից այն մահացության դեպքերը, որոնք հայտնի են դառնում ավելի ուշ՝ բժշկական հետազոտության ընթացքում:
Հիշեցնենք՝ Ջոնս Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսով հիվանդացության 29 438 775 դեպք, որի հետևանքով մահացել է 534 888 մարդ:










