Նիդեռլանդները ժամանակավորապես դադարեցրել է AstraZeneca-ի օգտագործումը
Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ երկիրը երկու շաբաթով դադարեցնում է AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը, գրում է BBC-ն:
«Հիմնվելով նոր տեղեկատվության վրա` դեղամիջոցների կառավարման հոլանդական մարմինը (CBG) խորհուրդ է տվել մինչև հետաքննություն անցկացնելը, որպես նախազգուշական միջոց, դադարեցնել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը», - ասված է կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է`որոշում է կայացվել չօգտագործել AstraZeneca պատվաստանյութը «հաջորդ երկու շաբաթվա ընթացքում (մինչև մարտի 28-ը ներառյալ)»:
Իր հերթին, Նիդեռլանդների հեռարձակման կորպորացիան (NOS) հայտնել է, որ իշխանությունների հայտարարությունից հետո երկրի առողջապահական մարմինները որոշում են կայացրել չեղյալ հայտարարել AstraZeneca-ով պատվաստումների 43 հազար նշանակում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, որ Ավստրիայի իշխանությունները որոշում էին կայացրել կասեցնել AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը որպես նախազգուշական միջոց պատվաստում ստանալուց հետո մի կնոջ մահվան և մեկ այլ անձի մոտ թրոմբի զարգացման պատճառով:
Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը և Լատվիան հետևել են Ավստրիայի օրինակին: Դեղամիջոցի օգտագործումը դադարեցրել են նաև Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Բուլղարիան, Ռումինիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:










