Կոնվերս Բանկ. 3 շաբաթ շարունակ  Cashback, անվճար քարտեր և վարկային առավելություններ կանանց համար

10:27 • 16.03.21

Կանանց տոների ընթացքում Կոնվերս Բանկի բոլոր Woman’s Card քարտապանները, կատարելով 20.000 և ավելի դրամի չափով անկանխիկ գնումներ ցանկացած վաճառակետում, կդառնան Cashback-ի մասնակից: Գնումների արդյունքում նրանք կարող են հետ ստանալ մինչև 50.000 դրամ:

«Կոնվերս Բանկի այս ամենամյա, ավանդական ակցիան մեր կին հաճախորդների համար սպասված է և սիրելի: Յուրաքանչյուր տարի՝ դրա շրջանակում, մենք  համալրում ենք մեր առաջարկները՝ ոչ միայն տրամադրելով cashback, այլև նոր՝ հետաքրքիր այլ հնարավորություններ»,-ասել են Բանկում:

Այս տարի կանայք՝ ըստ ցանկության, կարող են ստանալ Woman’s Card վճարային քարտ՝ գործողության ողջ ընթացքում սպասարկման 0 ՀՀ դրամ վճարով, և բանկի գործող Woman’s քարտապանների հետ միասին օգտվել cashback-ից ու որոշ պրոդուկտներից՝ արտոնյալ պայմաններով: Ակցիայի ընթացքում 300,001 ՀՀ դրամ և ավելի անկանխիկ գնումներ կատարած քարտապաններին՝ իրենց ընտրությամբ կտրամադրվեն նաև Visa Pay Sticker կամ Visa mini FOB/իր աքսեսուարով/ հավելյալ քարտ՝ առանց սպասարկման վճարի քարտի գործողության ամբողջ ընթացքում:

«Կանանց տոների շրջանակում մենք հանդես ենք գալիս տարբեր առաջարկներով՝ հաշվի առնելով մեր կին հաճախորդների նախասիրությունները, ակնկալիքները բանկից: Ըստ այդմ, մինչև ապրիլի 7-ը  գործարար կանանց ենք առաջարկում օգտվել ՓՄՁ ֆինանսավորման և բանկային ծառայությունների Converse4Women փաթեթից՝ մեկ տոկոսով ավելի էժան տոկոսադրույքով: Ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով կանանց նույնչափ ցածր տոկոսադրույքով վարկավորում կտրամադրվի Մոբիլ վարկատեսակի շրջանակում»,-ասել են Բանկում:

Վճարային քարտ կարող եք պատվիրել նաև առցանց:

Ակցիայի մանրամասները՝ այստեղ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: