«Ամերիկյան կործանիչները սննկացնում են Մեծ Բրիտանիայի պաշտպանական ոլորտը». ՄԹ ԶՈՒ ԳՇ նախկին պետ
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախկին շտաբի պետ, գեներալ Ռիչարդ Դաննաթն ասել է, որ հինգերորդ սերնդի ամերիկյան F-35B Lightning II կործանիչները «սննկացնում են» Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Նրա հաշվարկներով, ամերիկյան մեկ ինքնաթիռը Լոնդոնինկարժենա 80 միլիոն ֆունտ ստեռլինգ, իսկ դրա շահագործման մեկ ժամը՝ 90 հազար:
«Դրանց արժեքն այնքան բարձր է, որ նույնիսկ ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերը սկսել են ավելի մատչելի մարտական ինքնաթիռ փնտրել», – նշել է զինվորականը։
Դաննաթը գտնում է, որ նման ծախսերը կսննկացնեն պաշտպանական բյուջեն, ինչից կտուժեն Միացյալ Թագավորության ցամաքային զորքերը:










