ՌԴ օդուժը հարվածներ է հասցրել ԻՊ-ի տեղակայման վայրերին՝ աջակցելով Սիրիայի արաբական բանակի գործողություններին

15:02 • 16.03.21

Սիրիայի արաբական բանակը շարունակել է գրոհը երկրի կենտրոնական շրջաններում՝ թիրախավորելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղակայման վայրերը Հոմսում, Համայում և Ալ Ռաքքայում, հայտնում է almasdarnews.com–ը։

Պաղեստինյան «Երուսաղեմ» բրիգադը, Սիրիայի արաբական բանակի աջակցությամբ, անցել են Բադիա ալ Շամ շրջանի որոշ հատվածներով՝ նպատակ ունենալով վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այն բջիջները, որոնք վերջին երկու տարիների ընթացքում Սիրիայի կենտրոնական հատվածներում ավերածությունների պատճառ են դարձել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը ավիահարվածներ են հասցրել ԻՊ Հոմսի և Համայի տեղակայման վայրերին՝ նրանց ստիպելով դուրս գալ թաքստոցներից և դեմ առ դեմ կռվել սիրիական բանակի դեմ։

Հաղորդագրությունների համաձայն՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Ալ-Սուխնա քաղաքի մերձակայքում, որը ժամանակին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հենակետն էր:

2020 թվականին ԻՊ–ն իր գործողությունները ծավալել է Համա նահանգի արևելյան ծայրամասում, որը Սիրիայի կենտրոնում նրանց վերահսկողության տակ գտնվող վերջին շրջաններից մեկն է: