Կապան-Գորիս ավտոճանապարհին 22 տ լիցքավորված «Scania» մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհը միակողմանի փակ է

14:40 • 16.03.21

Մարտի 16-ին, ժամը 03:54-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության ավտոցիստեռնը կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Scania» (վարորդ՝ Ս․ Մ․)  մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչը (ցիստեռնը 22 տ լիցքավորած) կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ նշված ճանապարհահատվածը միակողմանի փակ է, տուժածներ չկան:

ՃՈ աշխատակիցների և փրկարարների կողմից իրականացվում է հերթապահություն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։