Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, քննարկվել են մի շարք հարցեր

19:09 • 16.03.21

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում բժշկական հաստատություններում ապաքինված և ծառայությունը շարունակելու համար պիտանի ճանաչված անձանց հետագա ծառայության կազմակերպանը, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների ընթացակարգերին վերաբերող և մի շարք այլ խնդիրներ։