ԱՄՆ-ում ձերբակալվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի առանձնատան տարածք 2 անգամ ներխուժած տղամարդը

13:26 • 16.03.21

ԱՄՆ Օհայո նահանգի բնակիչը, որը մեղադրվում է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի՝ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատան տարածք 2 անգամ ներխուժելու համար, ձերբակալվել է, գրում է NBC News-ը։

Ինչպես նշել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, 37-ամյա Նիկոլաս Բրուքսը ձերբակալվել է ուրիշի տարածք անօրինական կերպով ներխուժելու մեղադրանքով․ նրան ավելի ուշ բաց են թողել՝ մինչև գործի քննության ավարտը։

Ըստ հաղորդման՝ դեպքը տեղի է ունեցել 2020-ի դեկտեմբերի 26-ին՝ ուշ գիշերով։

Դեռևս պարզ չէ՝ ինչու է տղամարդը մտել թագավորական զույգի առանձնատան տարած, կամ ինչ է փորձել անել։