Աֆղանստանում զինյալները հարձակվել են ուսանողներ տեղափոխող ավտոբուսի վրա. կան զոհեր և վիրավորներ (լուսանկարներ)
Աֆղանստանում զինյալները հարձակվել են Բաղլան նահանգում գտնվող համալսարանի դասախոսներին և ուսանողներին տեղափոխող ավտոբուսի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, գրում է TOLO News-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Պուլի-Խումրի քաղաքի մերձակայքում հրթիռը հարվածել է մեքենային: Հարձակման հետևանքով զովել են ավտոբուսի վարորդն և ուսանողներից մեկը, ևս վեց դասախոս ստացել է տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ:
«Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է մոտ 25 դասախոս և ուսանող»,- նշել են ականատեսները:
Բաղլանի տարածքային ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման կազմակերպիչները «Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն են:
«Թալիբան»-ը հերքել է շրջանառվող տեղեկությունները:












