Պորտուգալիան դադարեցնում է AstraZeneca-ով պատվաստումները

02:54 • 16.03.21

Պորտուգալիայի դեղերի և առողջապահական արտադրանքի ազգային վարչությունը (Infarmed) որոշում է կայացրել դադարեցնել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Publico թերթին:

Հրապարակման համաձայն`այս որոշումը կայացվել է դեղամիջոցի նկատմամբ անբարենպաստ ռեակցիաների երկու դեպքից հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի իշխանությունները դադարեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումը կորոնավիրուսի դեմ: 

Հայտնի է դարձել նաև, որ Ինդոնեզիայում ևս որոշել են հետաձգել տվյալ պատվաստանյութի կիրառումը՝ արյան մակարդելիության խախտման մասին հաղորդումներից հետո:

Առաջին երկիրը, որը դադարեցրել է բրիտանական պատվաստանյութի կիրառումը, Ավստրիան է եղել: Նրա օրինակին հետևել են Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Բուլղարիան և Ռումինիան: