Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք է հայտնաբերվել. RT

02:00 • 16.03.21

Մեծ Բրիտանիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT-ն:

Երկրում վերջին 24 ժամում հայտնաբերվել է վարակման 5089 դեպք: Այս մասին վկայում են բրիտանական կառավարության ներկայացրած տվյալները:

Բացի դա, նշվում է, որ երկրում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 263 527 դեպք: