Հորդանանում բախումներ են սկսվել իրավապահների և Covid-19-ի սահմանափակումների դեմ ցույցի մասնակիցների միջև
Հորդանանում բախումներ են սկսվել իրավապահ մարմինների աշխատակիցների և հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցի մասնակիցների միջև: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով AFP-ին:
Նշվում է, որ ինչպես մայրաքաղաք Ամմանում, այնպես էլ այլ քաղաքներում սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երկրորդ օրը: Ցույցերին մասնակցում է առնվազն մի քանի հարյուր մարդ:
Ցուցարարները այրել են անվադողեր և քարեր նետել ոստիկանության աշխատակիցների վրա: Իրավապահները պատասխանել են՝ կիրառելով արցունքաբեր գազով:










