99-ամյա արքայազն Ֆիլիպը մեկ ամիս տևած բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից  

16:06 • 16.03.21

Էդինբուրգի դուքս Ֆիլիպը դուրս է գրվել Լոնդոնի կենտրոնական հիվանդանոցից, որտեղ հաջողությամբ սրտի միջամտական բուժում է ստացել:

Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ հիշեցնելով, որ 99-ամյա արքայազն Ֆիլիպը Էդվարդ VII-ի անվան հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 16-ին, երբ ինքնազգացողության վատթարացում էր ունեցել:

Հետագայում նա սրտի վիրահատություն է տարել վաղեմի հիվանդության պատճառով: Վիրահատությունն արվել է Լոնդոնի մեկ այլ հիվանդանոցում:

Ինչպես աղբյուրը հայտնում է, սա արքայազն Ֆիլիպի ամենաերկար բուժումն էր հիվանդանոցում, որտեղ նա 28 օր է անցկացրել:  

Նրա հոսպիտալացման նախնական պատճառը չի հաղորդվում, սակայն Բուկինգհեմյան պալատն ավելի վաղ հայտարարել էր, որ դա պայմանավորված չէ կորոնավիրուսով:

Էդինբուրգի դուքսն ու Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, որն 94 տարեկան է, կորոնավիրուսի դեմ իրենց առաջին պատվաստումը ստացել են հունվարին: