Պատերազմից հետո պետք է արվի կադրային ճիշտ վերադավորում, ամեն ինչի մեջ մենք անտեսել ենք կադրերի որոշիչ դերը, հովանավորչությունը մեզ հոշոտել է․ Անդրանիկ Քոչարյան
Պատերազմից հետո առաջինը, որ պետք է արվի, կադրային ճիշտ վերադավորումն է, ամեն ինչի մեջ մենք անտեսել ենք կադրերի որոշիչ դերը, հովանավորչությունը մեզ հոշոտել է, ընդունենք, թե չընդունենք։ Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Առաջնահերթությունը պետք է տրվի այն մադրկանց, ովքեր 44 օրյա պատերազմը տարել են, մեր վաղվա բանակը պետք է հիմնված լինի այդ սպայակազմի որակների վրա՝ դրան ավելացնելով կրթական ավելի բարձր ցենզ, բարոյահոգեբանական այն հիմնական բաղադրիչը, որը կոչվում է եղբայրություն»,–ասաց նա և նշեց, որ բանակի կադրային ծառայությունը պետք է վերափոխվի։
«Նույնիսկ այս վիճակում բանակը պետք է գնահատվի որպես պետության հիմքերը, անվտանգությունը ապահովող առաջնային կառույց»,–ասաց նա և նշեց, որ այս վայրիվերումները կանցնեն։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան այս ընթացքում բանակը ներքաղաքական զարգացումների մեջ ներքաշելը ազգային անվտանգության խնդիր է։
Խոսելով Նեմեսիս ծրագրից՝ պատգամավորը նշեց, որ․ «Նեմեսիսը պետք է որ լուծվարված լիներ, բայց կարծում եմ, որ գուցե ոչ Նեմեսիս անունով, կան կուսակցություններ, որոնք ունեն նման պահպանված կառույցներ։ Այս ընթացքում պարզվեց, որ Նեմեսիսը շուրջ նորից պահանջարկ է կառուցվում, և դա նշանակոմ է, որ կան ուժեր, որոնք մեր երկիրը փորձելու են մտցնել ներքին քաոսի մեջ»։










