«Նիկոլ, դավաճան». քաղաքացիները փակել են Կոմիտասի պողոտան (տեսանյութ)

16:44 • 16.03.21

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիաներ են իրականացրել Երևանում: Նրանք  «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով փակել են Կոմիտասի պողոտան:

Նշենք, որ քաղաքացիները փողոցը փակում էին նստարաններով ու երթևեկող մեքենաների դիմաց փակելով, ինչի հետևանքով խաչմերուկում խցանում առաջացավ, վարորդներից ոմանք իջան մեքենաներից և վիճաբանության բռնվեցին ակցիա իրականացնողների հետ՝ պահանջելով բացել փողոցը:

Մանրամասները՝ տեսանյութում: