Լատվիան երկու շաբաթով դադարեցրել է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը
Լատվիան երկու շաբաթով դադարեցրել է AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը: Այս մասին հայտնում է երկրի Դեղերի պետական գործակալությունը, գրում է Gazeta.ru-ն:
Վարչությունը բացատրեց, որ կասեցման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԵՄ առանձին երկրներից տրոմբոէմբոլիայի և նմանատիպ դեպքերի մասին հաղորդագրություններ են ստացվել, որոնք տարբեր ժամանակներում դիտվել են AstraZeneca-ով պատվաստված անձանց մոտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորտուգալիայի դեղերի և առողջապահական արտադրանքի ազգային վարչությունը (Infarmed) որոշում է կայացրել դադարեցնել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի իշխանությունները դադարեցրել են բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումը կորոնավիրուսի դեմ:
Հայտնի է դարձել նաև, որ Ինդոնեզիայում ևս որոշել են հետաձգել տվյալ պատվաստանյութի կիրառումը՝ արյան մակարդելիության խախտման մասին հաղորդումներից հետո:
Առաջին երկիրը, որը դադարեցրել է բրիտանական պատվաստանյութի կիրառումը, Ավստրիան է եղել: Նրա օրինակին հետևել են Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդերլանդները, Բուլղարիան և Ռումինիան:










