«ՊՈԱԿ–ը գործում է Հայաստանի շահերի դեմ»․ քաղաքացիները ակցիա արեցին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի դիմաց (տեսանյութ)
Այս կառույցը ֆինանսավորվում է մեր գրպանից, բայց աշխատում է միմիայն Նիկոլ Փաշինյանի համար: Այս մասին Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը:
«Սա կառավարության հանրային կապերի և տեղեկատվության կառույցն է, որը սնվում է պետական բյուջեից և մեր աշխատավարձից գոյացող հարկերի հաշվին, սա կառավարությանն առընթեր մարմին է, որը պետք է սպասարկի Հայաստանի շահերը, բայց այս կառույցը ծառայում է Նիկոլ Փաշինյանի անձնական խնդիրների լուծմանը և հանրային կարծիք է ստեղծում, որ իբր Նիկոլ Փաշինյանը հանրային ու հասարակական աջակցություն ունի»,- ասաց քաղաքացին:
Քաղաքացու հավաստմամբ՝ այդ շենքում են նստում սոցցանցերի կեղծ օգտահաշիվներ վարողները, որոնք հայհոյում են բոլոր այն մարդկանց, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանին:
«Այս ՊՈԱԿ-ից հայհոյում են Նիկոլ Փաշինյանի հետ հակառակ կարծիք ունեցող կամ նրա դեմ ցանկացած հակառակ տեսակետ հայտնող քաղաքացիներին»,- ասաց նա:










