Moderna-ն հայտարարել է երեխաների վրա կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին

19:39 • 16.03.21

Ամերիկյան Moderna ընկերությունը հայտարարել է 6 ամսականից մինչև 11 տարեկան երեխաների վրա կորոնավիրուսային վարակի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու մասին:

«Մենք ուրախ ենք սկսել mRNA-1273 հետազոտության 2/3-րդ փուլը ԱՄՆ-ի և Կանադայի առողջ երեխաների շրջանում»,- Moderna-ի մամուլի ծառայությունը մեջբերել է գործադիր տնօրեն Սթիվեն Բանսելին:

Հետազոտությունն իրականացվելու է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID), ինչպես նաև ԱՄՆ առողջապահության նախարարության առաջադեմ կենսաբժշկական հետազոտությունների և մշակումների վարչության հետ համատեղ:

Ենթադրվում է, որ թեստավորմանը կմասնակցի  6,750 երեխա Կանադայից և ԱՄՆ-ից: Նրանք կստանան պատվաստանյութի երկու դեղաչափ 28 օրվա տարբերությամբ, 2-ից 12 տարեկան երեխաները կստանան 50 կամ 100 մկգ առաջին դեղաչափը, իսկ 6 ամսականից մինչև 2 տարեկան մասնակիցները`25, 50 կամ 100 մկգ:

Դրանից հետո կկատարվի միջանկյալ ուսումնասիրություն՝ պլացեբո հսկիչով երկրորդ դեղաչափը որոշելու համար:

Երկրորդ պատվաստումից հետո ուսումնասիրության մասնակիցները 12 ամիս վերահսկողության տակ կլինեն: