ԱՄՆ-ում երկու մարդ է զոհվել միաշարժիչ ինքնաթիռի վթարի հետևանքով

06:18 • 16.03.21

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երկու մարդ է զոհվել, առնվազն երկուսը վիրավորվել են վթարի ենթարկված միաշարժիչ ինքնաթիռի և մեքենայի բախման հետևանքով, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով NBC-ին:

Նշվում է, որ մահացածներից երկուսը օդաչուների խցիկում էին: Տուժած մեծահասակն ու երեխան եղել են մեքենայում, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Միացյալ Նահանգների ավիացիոն դաշնային վարչությունը հաղորդել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պեմբրոկ Փայնս քաղաքում օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց տեղական ժամանակով ժամը 15.00-ին (Երևանի ժամանակով 23.00):