Թավշյա վերաբերմունքն այլևս ընդունելի չէ, համարում եմ՝ ՀՀ-ում վիրավորանքը և զրպարտությունը պետք է քրեականացնել. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ուզում եմ կոչ անել՝ հասկանանք, թե ինչ տարածաշրջանում և ինչ ժամանակահատվածում ենք մենք ապրում։ Ես չեմ կարծում, որ ճիշտ է խոսքի ազատությունը շփոթել լկտիության և վարձու զրպարտության հետ։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա, դիմելով նիստին ներկա արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին, ասաց․ «Կոչ եմ անում կառավարության ներկայացուցչին գիտակցել իրավիճակը և հասկանալ, որ թավշյա վերաբերմունքն այլևս անընդունելի է, և երբ հարց է հնչում՝ արդյո՞ք կա վիճակագրություն, կառավարության ներկայացուցիչը չի հիշում, որ կառավարության ղեկավարը, այս դեպքում՝ Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել և հաղթել է, իսկ կառավարության ներկայացուցիչը փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է, զրպարտությունը խոսքի ազատություն է, և սա կարող է վերաբերել որևէ ԶԼՄ-ի։ Ո՛չ, այն ԶԼՄ-ն, որը զբաղվում է լկտիությամբ կամ զրպարտությամբ, հանցագործ է»։
«Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում վիրավորանքն ու զրպարտությունը նույնիսկ պետք է քրեականացնել, որովհետև դա արդեն փոխում է ՀՀ պատկերը»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










