Պատվաստումների արշավի մեկնարկին հակառակ՝ ԵՄ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճում է․ Al Jazeera
Եվրոպական Միության տարածքում, հակառակ պատվաստումների արշավին, կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են՝ 1 միլիոն մարդու հաշվով 200–ից հասնելով 270–ի։
Արաբական Al Jazeera լրատվականն անդրադարձ է կատարել ԵՄ տարածքում, հակառակ պատվաստումների արշավին, կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճին։
«Մենք հոգնել ենք այս ամենից, սակայն վճռական ենք տրամադրված», – Al Jazeera լրատվականին ասել է իտալացի մի բժիշկ և հավեել, որ դեկտեմբերին և հունվարին հարաբերական կայունության շրջան է եղել, սակայն այժմ ցուցանիշները կտրուկ բարձրանում են։ Այժմ հիվանդների մեջ գերակշռում են ոչ թե տարեցները, այլ միջին տարիքի առողջ մարդիկ։
Արևելյան Եվրոպայի մեծ մասում, ինչպես օրինակ Հունգարիայում, Սլովակիայում, Լեհաստանում և Չեխիայում, կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշները նույնպես աճում են:
Վարակի տարածման առաջին փուլում Իտալիան դարձել էր համավարակի արևմտյան էպիկենտրոն։ Այժմ ԵՄ տարածքում վարակման դեպքերի թվի աճը կապված է «բրիտանական» շտամի հետ, որը 70 տոկոսով ավելի վարակիչ է։
ԵՄ տարածքում պատվաստման արշավի շրջանակում առայժմ պատվաստվել է ամեն 100 մարդուց 8–ը, ինչը պայմանավորված է պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներով։ Դեռ ավելին, վերջին շաբաթվա ընթացքում մի շարք երկրներում դադարեցվել է Asta Zeneca պատվաստանյութի կիրառումը, քանի որ այն, ամենայն հավանականությամբ, թրոմբոզ էառաջացնում։
Բարսելոնայի «Պոմպեո Ֆաբրա» համալսարանի Հասարակական և մասնագիտական առողջության հարցերով պրոֆեսոր Խուան Բենաչն ասել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման տեմպն անմիջական կապ ունի դրան պետության արձագանքելու ձևի հետ։










