Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի ֆիլիպինյան շտամով վարակման երկու դեպք
Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսի ֆիլիպինյան շտամով վարակման դեպք: Այս մասին հայտնում է The Guardian- ը՝ հղում տալով Միացյալ Թագավորության հանրային առողջապահական ծառայությանը:
Նշվում է, որ նոր շտամով վարակվել է երկու մարդ: Վարակակիրներից մեկը վերջերս է մուտք գործել երկիր, իսկ վարակի երկրորդ դեպքը դեռևս քննվում է:
Հրապարակման համաձայն, վարակի ֆիլիպինյան շտամը, որի շուրջ 33 դեպքերի մասին հայտնի է դարձել մոտ մեկ շաբաթ առաջ, պարունակում է արդեն հայտնի մի շարք մուտացիաներ, այդ թվում՝ այսպես կոչված բրազիլական շտամը:
Բրիտանացի մասնագետները մինչ այժմ պարզել են, որ նոր մուտացիան լրացուցիչ հետազոտություն է պահանջում և անհանգստություն չի առաջացնում, չնայած այն հանգամանքին, որ պատվաստանյութերը կարող են առանձնապես արդյունավետ չլինել դրա դեմ:










