Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Է տեղի ունեցել

14:11 • 17.03.21

Մարտի 17-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու հյուսիսարևելյան ափի մոտ: Այդ մասին հայտնել Է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի ափից ոչ հեռու:

Օջախն ընկած Է եղել շուրջ 60 կիլոմետր խորության վրա՝ օվկիանոսի հատակի տակ: Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ստորգետնյա ցնցումներն զգացել են Աոմորիի, Միյագիի, Իվատեի, Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաների բնակիչները: