ԿԳՄՍՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել՝ ապահովելու Փաշինյանի մուտքը շենք (տեսանյութ)
11:05
Վարչապետի աշխատակազմի ավտոշարայուսնը քիչ առաջ ժամանեց ԿԳՄՍ նախարարություն: Նիկոլ Փաշինյանը, աշխատակազմը այս պահին նախարարության շենքում են:
Ոստիկաններն այս պահին փակում են նաև նախարարության շենքի անմիջական մուտքը:
11:00
ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց՝ այց ակցիայով պարզապես ուզում են ցույց տալ, որ Փաշինյանն իր աշխատասենյակից 500 մետր ներքև գտնվող ԿԳՄՍ նախարարություն է այցելում միայն հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ: «Դիպուկահարներ չենք տեսել, բայց հազարավոր ոստիկաններ են կանգնած այստեղ, նստած՝ մեքենաների մեջ: Այս պատկերը մենք ուզում էինք, որ քաղաքացիները տեսնեն, թե հետպատերազմյան շրջանում, հազարավոր զոհերի, հարյուրավոր գերիների, հաշմանդամություն ունեցող տասնյակ հազարավոր մարդկանց, թանկացումների պայմաններում ո՞ւր են գնում նրանց հարկերը:
Ձեր հարկերը գնում են այս ավտոբուսները վարձակալելու, հրապարակը պահելու, Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը հսկելու համար: Ինքներդ որոշեք՝ ուզում եք այսպիսի ղեկավար, թե ոչ»:
Վարդանյանը նշեց, որ ակցիայի նպատակն այն էր, որ կոնկրետ գործողություններով ակցիա չլինի և ցույց տան, թե անգամ այս պարագայում ինչպես է Փաշինյանը տեղաշարժվում:
ԿԳՄՍՆ շենքի մոտ բազմաթիվ ոստիկաններ են բերվել՝ ապահովելու Փաշինյանի մուտքը շենք:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց, որտեղ սպասվում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:










