«Ինչպե՞ս կարող է Վատիկանը հրաժարվել օրհնել միասեռ ամուսնությունը՝ այն անվանելով «մեղք», բայց եկամուտ ստանալ այդ մասին պատմող ֆիլմից. սա երեսպաշտություն է». Էլթոն Ջոն
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել Վատիկանի՝ միասեռական զույգերին օրհնություն տալուց հրաժարվելու առնչությամբ:
«Ինչպե՞ս կարող է Վատիկանը հրաժարվել օրհնել միասեռ ամուսնությունը՝ այն անվանելով «մեղք», բայց միևնույն ժամանակ ուրախությամբ եկամուտ ձեռք բերել Rocketman ֆիլմում միլիոնավոր դոլարներ ներդրումներ կատարելու շնորհիվ: Մի ֆիլմի, որում փառաբանվում է այն երջանակությունը, որը ես գտել եմ Դեյվիդի հետ ամուսնության շնորհիվ», - ասել է արտիստը և հավելել՝ արարքն ուղղակի երեսպաշտություն է:
Բացի այդ, նա իր գրառմանն է կցել The Guardian-ում հրապարակված հոդվածներից մեկի էկրանակադրը, որում նշվում է, թե ինչպես է Վատիկանը ֆինանսավորել ինքնակենսագրական ֆիլմի ստեղծումը, որը մեծ էկրան է բարձացել 2019 թվականին:
Նշենք՝ օրերս Հռոմեական կուրիայի միաբանությունը հիշեցրել էր միասեռականների ամուսնության մեղք լինելը և շեշտել, որ նման միությունները «չեն համապատասխանում ամուսնության և ընտանիքի վերաբերյալ Աստծո ծրագրին»:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ էր արել օրինականացնել նույնասեռ զույգերի քաղաքացիական միությունները:










