Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, ավելի քան 90 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT

06:27 • 17.03.21

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 29 975 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 4 108 108֊ի:

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 91 196-ի:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան: