Իսլանդիայում ավելի քան 50 000 ստորգետնյա ցնցում է գրանցվել վերջին 3 շաբաթում. ըստ գիտնականների՝ դա սպասվող հրաբխային ժայթքման նախանշան է  

12:33 • 17.03.21

Իսլանդիայում վերջերս հազարավոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից մի քանի հարյուրն այնքան ուժեղ էին, որ զգացվել են:

Ինչպես հայտնում է BBC News-ը, վերջին երեք շաբաթում երկրում տեղի ունեցած երկրաշարժերի թիվը գերազանցել է 50 000-ը: Մասնագետների խոսքով՝ այս արտասովոր ակտիվությունը մատնանշում է, որ հրաբխային ժայթքում է լինելու:

Գիտնականները դժբարանում են ասել, թե երբ դա տեղի կունենա, իսկ այս ընթացքում երկրի բնակիչները սովորում են ապրել ցնցումների պայմաններում: Ինչպես նշում է հետազոտություն իրականացնող մասնագետներից մեկը, եղել է դեպք, երբ մեկ գիշերվա ընթացքում 1200 ցնցում է գրանցվել:

Ցնցումներն առավելապես զգում են հրաբխային գուտուն մոտ ապրող բնակիչները: Ակտիվ գոտին մայրաքաղաք Ռեկյավիկից 20 կմ հեռավորությամբ է գտնվում: