Փաշինյանը պետք է հեռանա, նրա պատճառով թուրքը մտնում է Հայաստան․ բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)

16:56 • 17.03.21

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրա պատճառով թուրքը մտնում է Հայաստան: Այս մասին Կառավարության շենքի դիմաց իրականացվող նստացույցի ժամանակ ասաց քաղաքացի Քրիստինեն:

«Իմանալով շատ փաստերի մասին, որ Նիկոլի պատճառով թուրքը մտնում է Հայաստան, մենք չենք կարող հանգիստ նստել, ինչ էլ լինի, միևնույն է՝ մենք պայքարելու ենք, որ նա հեռանա»,- ասաց նա:

Քաղաքացին նաև նշեց՝ նա իր ողջ ընտանիքի հետ պետք է պատժվի, և քաղաքացիները մինչև վերջ պահանջելու են հրաժարականը:

«Պայքարելու ենք մինչև վերջ իր ընտանիքը պիտի դատվի, այս ամենի համար նրանք են պատասխանատու, նա ասում էր՝ գլխավոր գերագույն հրամանատարն է և իր օրոք այս ամենը եղավ, թող կրի այս պատասխանատվությունը»,- ասաց նա:

Քաղաքացիները ակցիայի ընթացքում վանկարկում էին «առանց թուրքի Հայաստան»:

Հիշեցնենք՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիա էին իրականացրել նաև Պռոշյան փողոցում այն կարճ ժամանակ անց բացվեց և հետագա ակցիան իրականացվեց Կառավարության շենքի դիմաց:

Քաղաքացիներից մեկը նաև նշեց՝ ցանկություն չունեն քաղաքի շարժը կաթվածահար անել, բայց իրավիճակը այլ բան է թելադրում: «Մենք չենք ուզում կաթվածահար անել քաղաքը ու սահմանափակել մյուս քաղաքացիների տեղաշարժը, բայց գալիս է պահ, երբ այլ տարբերակ չեն թողնում»,- ասաց քաղաքացին:

Փաշինյանը պետք է հեռանա, նրա պատճառով թուրքը մտնում է Հայաստան․ բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (տեսանյութ)