Թբիլիսիում կրակել են Սաակաշվիլիի կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա

17:49 • 17.03.21

Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա կրակ է բացվել հրազենից: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունից ստացած տեղեկատվությանը:

Կրակել են կուսակցության նախագահ Նիկա Մելիայի նկարով գովազդային վահանակի վրա: Գովազդային վահանակը կցված է գրասենյակի շենքի պատին:

«Հրաձգության ականատես կա. աշխատակիցը, որն այդ պահին փողոցում էր: Կրակոցներն արձակվել են սպիտակ Toyota Camry մեքենայից: Նիկա Մելիայի պատկերով գովազդային վահանակի վրա տեսանելի է կրակոցի 5 հետք»,-նշում են կուսակցությունից: