ԱՄՆ իշխանությունները 2020 թ. նախագահական ընտրություններում արտաքին միջամտության վերաբերյալ ապացույցներ չեն հայտնաբերել

01:58 • 17.03.21

ԱՄՆ իշխանությունները ապացույցներ չեն գտել առ այն, որ օտարերկրյա պետությունների հետ փոխկապակցված պաշտոնատար անձինք միջամտել են 2020 թ. նախագահական ընտրությունների քվեարկության, ձայների հաշվարկի և ընտրական այլ գործընթացների, ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության և Հետաքննությունների ազգային բյուրեի հրապարակած զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշել են, որ Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հետ կապված անձինք նպաստել են որոշ ցանցերի անվտանգության ապահովման համար նյութական աջակցություն հատկացնելուն: 

Ավելի վաղ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը մի քանի անգամ հերքել են ըմինտրություններին միջամտելու վերաբերյալ Վաշինգտոնից հնչած մեղադրանքները: