Աֆղանստանում ուղղաթիռի վթարի հետևանքով 9-ը հատուկջոկատային է զոհվել

10:41 • 18.03.21

Աֆղանստանցի հատուկջոկատայինների ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի կենտրոնում գտնվող Ուարդակ նահանգում, որի հետևանքով զոհվել է 9-ը մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով երկրի պաշտպանության նախարարությանը:

«Ցավոք, անցած գիշեր Ուարդակ նահանգի Բեհսուդ շրջանում վթարի է ենթարկվել Մի -17 ուղղաթիռը: Դեպքի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 9 անդամ: Պաշտպանության նախարարությունը հետաքննում է կործանման պատճառները», - ասված է հայտարարության մեջ:

Տեղացիներից մեկը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ուղղաթիռին հարված են գիշերը՝ աշխարհազորայինների հրամանատար Ալիփուրին հավատարիմ գրոհայինները: