Աշխարհում Covid-19-ով վարակվել է ավելի քան 120 միլիոն մարդ. մահվան դեպքերի թիվը գերազանցել է 2.6 միլիոնը. RT

01:52 • 18.03.21

Աշխարհում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 406 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն:

Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, որը կազմում է 406 980:

Կազմակերպության տվյալներով՝ ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է վարակման 120 383 919 դեպք: 

Միևնույն ժամանակ, Covid-19-ի հետևանքով մահացած անձանց թիվը գերազանցել է 2.6 միլիոնը՝ կազմելով 2 664 386: