Ուկրաինական կողմն առաջարկել է ականազերծել Դոնեցկի և Լուգանսկի տարածքները
Դոնբասի հարցի շուրջ Եռակողմ շփման խմբի հանդիպման ժամանակ, պատվիրակության ղեկավարի տեղակալ, փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովի նախաձեռնությամբ, Ուկրաինան առաջարկել է մինչև Սուրբ Զատիկ (մայիսի 2) «մարդասիրական ականազերծում» իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի տարածքներում։
Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով ուկրաինական պատվիրակության տելեգրամյան ալիքին:
Խոսքն այն տարածքների մասին է, որտեղ կան գերեզմանոցներ, ենթակառուցվածքային հաստատություններ (ջուր, գազ, էլեկտրականություն և այլն): Բացի այդ, ուկրաինական կողմն առաջարկել է արգելափակել «Սչասծյե» եւ «Զոլոտոյե» անցակետերի աշխատանքը:
«Մենք սպասում ենք Ռուսաստանի պատվիրակության համապատասխան որոշումներին», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնբասում բախումների թիվը կտրուկ աճել էր:










