Գերմանիայում Ferrari-ի նորաթուխ տերը, որը մոտ մեկ տարի սպասել էր մեքենային, ջարդուփշուր է արել այն գնելուց 6 ժամ անց (լուսանկար)

23:34 • 18.03.21

Գերմանիայի բնակիչը նոր Ferrari F8 Tributo մակնիշի մեքենա է ձեռք բերել 360 000 եվրոյով և այն գնելուց ժամեր անց ավտովթարի է ենթարկվել՝ ջարդուփշուր անելով սուպերքարը, որին սպասել էր գրեթե մեկ տարի:

Ինչպես հայտնում է Motor.ru, վթարված մեքենան այլևս վերականգնման ենթակա չէ: 43-ամյա գերեմանացին մոտ մեկ տարի սպասել էր, որ դիլերական կետրոնում հայտնվի տվյալ մակնիշի սև մեքենան՝ իր նախընտրած տարբերակով: 

Մեքենան գործարկելուց ընդամենը վեց ժամ հետո «Ֆեռարիի» նորաթուխ տերը գերազանցել է արագությունը, ապա չի կարողացել պահպանել մեքենայի կառավարումն ու վթարի ենթարկվել մայրուղում:

Մեքենան սահելով հարվածել է բետոնե արգելապատնեշին, իսկ ընթացում բախվել է միկրոավտոբուսին: Վթարի հետևանքով մեքենայի դիմային հատվածն ամբողջովին ջախջախվել է: Անվտանգության բարձիկների շնորհիվ վարորդը չի տուժել:

Ferrari F8 Tributo մոդելը, որը եկել է փոխարինելու 488 GTB-ին ներկայացվել է 2019 թվականին: Սուպերքարը զինվել է 3,9 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որը 720 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100/կմ ժամը մեքենան զարգացնում է 2,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 340 կմ/ժամ;

 

 

Գերմանիայում Ferrari-ի նորաթուխ տերը, որը մոտ մեկ տարի սպասել էր մեքենային, ջարդուփշուր է արել այն գնելուց 6 ժամ անց (լուսանկար)