Աննա Հակոբյանը և Լենա Նազարյանը այցելել են պատերազմում զոհված եղբայրներ Գևորգ և Կարեն Գևորգյանների տուն (լուսանկարներ)

20:30 • 18.03.21

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել ենք պատերազմում անմահացած եղբայրներ Գևորգ և Կարեն Գևորգյանների տուն՝ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

«Գևորգի դուստրը՝ Արևիկը, 1.5 տարեկան է։ Եղբայրները ծառայում էին Ոստիկանության զորքերում»,- գրել է Աննա Հակոբյանը և կցել լուսանկարներ հանդիպումից: